Շոու բիզնես

Սիրուշոն եւ Գոռ Սուջյանն անակնկալ են պատրաստում

2 րոպեի ընթերցում

Սիրուշոն եւ Գոռ Սուջյանն անակնկալ են պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2008»-ում Հայաստանը ներկայացրած Սիրուշոն եւ «Եվրատեսիլ 2013»-ում մեր երկրի պատվիրակ Գոռ Սուջյանը համագործակցություն են ծավալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին է վկայում Սիրուշոյի` Youtube-ի պաշտոնական էջում մարտի 6-ին տեղադրված տեսանյութը:

Տեսանյութի վերաբերյալ պաշտոնական որեւէ տեղեկատվություն երգիչների մենեջերները դեռ չեն ցանկանում տարածել: Թե ինչի մասին է տեսանյութը, նրանք խոստանում տեղեկացնել մինչ ապրիլի 6-ը:

Սակայն ֆեյսբուքում արդեն հայտնվել են քննարկումներ եւ կանխավարկածներ այն մասին, որ տեսանյութում Սիրուշոն օգնում է Սուջյանին` վերջնական տեսքի բերելու «Եվրատեսիլ 2013»-ում ներկայացվող Lonley planet երգը:

Սիրուշոն ներկայացրել է «Եվրատեսիլ»-ում Հայաստանը 2008 թվականին եւ զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանի «եվրատեսիլյան» պատմության լավագույն ցուցանիշն է։

Lonley planet երգի խոսքերի համահեղինակն է Վարդան Զադոյանը: Մինչ մարտի 18-ը կիրականացվի երգի վերջնական ձայնագրումը, եւ համաձայն մրցույթի կանոնադրության` հեղինակները կարող են փոփոխություններ մտցնել երգում` ցանկության դեպքում նորովի գործիքավորելով այն:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին՝ 2-րդ կիսաեզրափակչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում