Իրավունք

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի համաձայն գործի քննություն սկսել

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի համաձայն գործի քննություն սկսել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել գործն ընդունել քննության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործն ընդունվում է քննության՝ համաձայն Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի:

Հաշվի առնելով ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու հետ կապված գործերի քննության՝ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունները, դատաքնությունը կսկսվի 2013թ.-ի մարտի 11-ին` ժամը 10-ին:

Գործով զեկուցողներ կնշանակվեն ՀՀ Սաhմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանը և Ֆ. Թոխյանը: Դատավարությանը կներգրավվի նաև արդյունքներն ամփոփող պետական մարմինը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում