Մշակույթ

«Հոբբիտ» ֆիլմն իր ստեղծողներին բացառիկ հասույթ է բերել

2 րոպեի ընթերցում

«Հոբբիտ» ֆիլմն իր ստեղծողներին բացառիկ հասույթ է բերել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Պիթեր Ջեկսոնի «Հոբբիտ`անսպասելի ճանապարհորդություն» (The Hobbit: AnUnexpected Journey) ֆիլմը համաշխարհային վարձույթում իր ստեղծողներին միլիարդավոր դոլարների հասույթ է բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով culture.ru-ն, տոմսերի վաճառքից գոյացած հասույթը Չինաստանում մեծ էկրան դուրս գալու առաջին օրերին հասել է 37, 3 միլիոն դոլարի: «Հոբբիտ»-ին` կինվարձույթում ամենից շատ գումար հավաքող ֆիլմեր շարքում հայտնվելու համար անհրաժեշտ եղավ երեք ամիս: Մինչ այժմ նման արդյունքի կարողացել է հասնել ընդամենը 15 ֆիլմ համաշխարհային կինոմատոգրաֆիայի ողջ պատմության ընթացքում:

Ռուսական կինավարձույթում «Հոբբիտ` անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմը հայտնվել է 2012 թվականի դեկտեմբերին` հաստատուն կերպով պահպանելով առաջինի կարգավիճակը հաճախելիության ցուցանիշով: Ջոն Թոլքիենի`առաջին անգամ 1937 թվականին հրատարակված «Հոբբիտ, կամ այնտեղ եւ հետադարձ» նովել-հեքիաթի էկրանավորումը պատմում է իրադարձությունների մասին, որոնք նախորդում են «Օղակների տիրակալ»-ը ֆիլմում պատմվող դեպքերին:

Թոլքիենի ստեղծագործական գործունեությունը Ռուսաստանին հայտնի է դարձել համեմատաբար վերջին շրջանում, սակայն դա չի խանգարել ընթերցողների մեծ սերը վայելելուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում