Շոու բիզնես

Գոռ Սուջյանն ունի իսկապես լավ ձայն. լեգենդար կիթառահար Թոնի Այոմի

2 րոպեի ընթերցում

Գոռ Սուջյանն ունի իսկապես լավ ձայն. լեգենդար կիթառահար Թոնի Այոմի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմինիր պաշտոնական կայքում գրել է, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանի համար ընտրված այս տարվա երգը իր դեմո-գաղափարերից էր:

Թոնի Այոմինի համահեղինակությամբ Lonely planet երգը «Դորիանս» ռոք խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 3-ին լեգենդար կիթառահարը նշել է. «Լավ է, որ այս տարի կներկայացվի նոր բան: Իմ համահեղինակած երգն ընդգրկվեց ազգային ընտրության կարճ ցանկում եւ հաղթեց: Ես գրել եմ երաժշտությունը, իսկ «Դորիանս» խումբը հեղինակել է Lonley planet երգի խոսքերը: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող այս ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն ունի իսկապես լավ ձայն»:

«Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությունը տեղի է ունեցել մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Երգի ընտրությունը կատարվել է ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության հիման վրա` 50/50 հարաբերակցությամբ:

Lonley planet երգի խոսքերի համահեղինակն է Վարդան Զադոյանը: Մինչ մարտի 18-ը կիրականացվի երգի վերջնական ձայնագրումը եւ համաձայն մրցույթի կանոնադրության` հեղինակները կարող են փոփոխություններ մտցնել երգում` ցանկության դեպքում նորովի գործիքավորելով այն:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին՝ 2-րդ կիսաեզրափակչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում