Շոու բիզնես

«Դորիանս»-ի համար մեծ պատիվ է կատարել աշխարհահռչակ Թոնի Այոմիի գրած Lonely planet երգը. Գոռ Սուջյան

4 րոպեի ընթերցում

«Դորիանս»-ի համար մեծ պատիվ է կատարել աշխարհահռչակ Թոնի Այոմիի  գրած Lonely planet երգը. Գոռ Սուջյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի համար մեծ պատիվ է կատարել Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահարի Թոնի Այոմիի համահեղինակությամբ Lonely planet երգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգի ազգային ընտրությանն ամիջապես հաջորդած մամուլի ասուլիսում Գոռ Սուջյանը նշեց, որ Թոմի Այոմայի` խմբի համար երգ գրելու առաջարկը արվել է խմբի ներկայիս մենեջերի` Արա Թադեւոսյանի կողմից:

«Պետք է ինտենսիվ սկսենք աշխատել այս երգի վրա: Մեզ համար իսկապես մեծ պատիվ է կատարել երգ, որը համահեղինակել է լեգենդար Թոնի Այոմիին»,- ասաց Սուջյանը` ընդգծելով, որ իրենք կփորձեն անել առավելագույնը Հայաստանը լավ ներկայացնելու համար:Երգիչը նշեց, որ փորձել է հնարավորին չափ օբյեկտիվ ու հավասարապես կատարել բոլոր երգերը:Lonely planet երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:

Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ մինչեւ մարտի 18-ի կիրականացվի երգի վերջնական ձայնագրումը եւ համաձայն մրցույթի կանոնադրության` հեղինակները կարող են փոփոխություններ մտցնել երգում, նորովի գործիքավորել այն:Գասպարյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել չհրապարակել մյուս երեք երգերի անունները, որոնք նույնպես ներկայացված էին երգի ազգային ընտրությանը:

«Ի դեպ, Մալթայի ներկայացուցիչը մեծ ցանկություն էր հայտնել մասնակցել պատարագի, քանի որ գիտեր` գալիս է մի երկիր, որտեղ քրիտոնեությունը մեծ դեր է խաղում: Նա վաղը կայցելի էջմիածին»,- նշեց «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատուն: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր չնայած ուշ ժամին` Հանրային հեռուստաընկերությունում հետեւում էին երգի ազգային ընտրության ընթացքին:

Ազգային ընտրությանը ներկա գտնվող Մալթան «Եվրատեսիլ 2013»-ում ներկայացնող Ջանլուկա Բեզզինան նշեց, որ ներկայացված բոլոր չորս երգերից նախապատվությունը տվել էր Toy planet եւ Lonley planet երգերին:Վրաստանը մրցույթում ներկայացնող Սոֆո Գելովանին եւ Նոդիկո Տատիշվիլին նշեցին, որ ավանել են նաեւ Մալթայի ներկայացուչցի երգը:«Առաջին անգամ չեմ Հայաստանում եւ լավ գիտեմ Հայաստանը, երգել եմ երգիչ Մհերի հետ: Շատ ենք հավանում եւ սիրում Հայաստանը»,- ասաց Գելովանին:Մալթայի ներկայացուցիչը ասուլիսի ավարտին հայերենով ասաց «շնորհակալություն», «ցավդ տանեմ» եւ «ջիգյար» բառերը:

«Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությունը տեղի ունեցավ մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Երգի ընտրությունը կատարվեց ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության հիման վրա` 50/50 հարաբերակցությամբ:

Համերգի ընթացքում համատեղ ելույթով հանդես եկան «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակ Դալիթան, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացրած Compass band-ը, ինչպես նաեւ «Դասական Եվրատեսիլ 2012-ում»-ի մեր մասնակից Նարեկ Կազազյանը: Նրանք կատարեցին Compass band-ի Swetie baby երգը` քանոնի նվագակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում