«Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությանը հաշված ժամեր են մնացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 21:30-ին: Ազգային ընտրության ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված «Դորիանս» խմբի մեներգիչը` Գոռ Սուջյանը, կկատարի մրցութային երգերը: Երգի ազգային ընտրությանը ներկա գտնվեն նաեւ Մալթայի, Բելառուսի եւ Վրաստանի ներկայացուցիչները:Մալթան «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Ջանլուկա Բեզզինան (Gianluca Bezzina), Բելառուսը` Լենա Լանսկայան, Վրաստանը` Սոֆո Գելովանին եւ Նոդիկո Տատիշվիլին:
Մինչ ազգային երգի ընտրության ավարտը գաղտնի է պահվելու երգերի ընտրությանը ներկայացված երգերի հեղինակների անունները: