Շոու բիզնես

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ուժերը կփորձի նաեւ նորաձեւության բնագավառում

2 րոպեի ընթերցում

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ուժերը կփորձի նաեւ նորաձեւության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը իր ուժերը կփորձի նաեւ նորաձության մեջ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ նորաձեւությամբ զբաղվելը իր մանկության երազանքն էր, որն այժմ իրականություն է դարձել:

«Մանկուց ինձ գաթակղել է նորաձության աշխարհը, եւ ես հաճախ ինքս եմ հեղինակել իմ բեմական զգեստների մեծ մասը»,- ասաց Սիմոնյանը: Նրա` Anahit Simonyan fashion ապրանքանիշը այժմ հնարավորություն կտա յուրաքանչյուրին իր երեւակայության եւ ճաշակին համապատասխան հագուստ պատվիրել:Սիմոնյանի խոսքով` ինքը հավասարապես կփորձի շարունակել ակտիվ գործունեությունը թե որպես մոդեւավորող եւ թե որպես երգչուհի:

«Առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաեւ ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ»,- հավելեց երգչուհին:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ծնվել է 1987 թվականին հունիսի 23-ին, Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում: Նա ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի կինն է:2004 թվականին ավարտել է Սուրգուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դպրոցական ուսմանը զուգահեռ, 7 տարի հաճախել է «Էներգետիկ» մշակույթի տան «Ջեմ» վոկալ ստուդիա: Մասնակցել է Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթների: 2004 թվականից տեղափոխվել է Երեւան եւ ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն:

2007 թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 2008թ. մասնակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին: 2009 թվականին մասնակցել է Լեռնային Ղարաբաղում անցկացված «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթին եւ զբաղեցրել 1-ին տեղը: 2011-ին լույս է տեսել երգչուհու առաջին առաջին «Աստա Լա Վիստա» ձայնասկավառակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում