Արտո Թունջբոյաջյանը ներկայացնում է թարմությամբ եւ նորություններով «համեմված» երկու ձայնասկավառակներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Armenian Navy Band ավանգարդ ֆոլկ-ջազային խմբի երկու նոր ձայնասկավառակները մարտի 2-ին ներկայացվեցին «Յանս» երաժշտական ակումբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված ասուլիսում խմբի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը նշեց, որ ձայնասկավառակներում ամփոփվել են իր տարբեր տարիների ստեղծագործական փորձերը:

«Երաժշտությունը նման է խնձորի, ոմանց համար այն կարող է նոր թվալ, ոմանց համար` ոչ այնքան»,- համեմատականներ տանելով նշեց երաժիշտը: Նրա խոսքով` խումբը ստեղծագործում է ավանգարդ ֆոլկ ոճում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակակից երաժշտությունը «համեմել» ազգային տարրերով:

«Ավանգարդ ֆոլկը ջազի պես միայն մեկ ուղղության հնարավորություն չէ: Մենք մեկ կյանք ենք ապրում եւ կարեւորը թարմության, նորության եւ հույսի առկայությունն է. ահա այս ամենն արտահայտվում է ավանգարդ ֆոլկ ոճում»,- պարզաբանեց երաժիշտը:

«Մեր կյանքի ձայնը. Մաս 2 էթնո Դիսպանսեր» (Sound of our life part 2: Ethno Dispencery ) ձայնասկավառակը 2003 թվականին թողարկված Sond of Our life-part 1 Natural seeds ձայնասկավառակի շարունակությունն է: Նոր ձայնասկավառակում ներառված են հիմնականում գործիքային կոմպոզիցիաներ: Երկրորդ` «Ջրի պարզ, ջրի պես խորհը» (Simple like wather, deep like water) ձայնասկավառակում ընդգրկված են կառուցվածքային առումով ավելի «թեթեւ» երաժշտական ստեղծագործություններ: Երկու ձայնասկավառակների երաժշտությունը հեղիանակել է հենց Թունջբոյաջյանը:

Առաջիկայում խումբը ծրագրում է հանդես գալ նաեւ նոր տեսահոլովակով, աշխատում է նաեւ մեկ նոր ձայնասկավառակի վրա: Armenian Navy Band-ը մի շարք համերգներ կունենա տարվա ընթացքում, մարտի 2-ին եւ 3-ին համերգներով հանդես կգա «Յանս» ակումբում:

Թունջբոյաջյանը աշխարհահռչակ եւ հեղինակավոր անուն է world music երաժշտական ուղղության երկրպագուների համար: Նա երկար տարիներ նվագակցել ու ձայնագրվել է գերաստղերի հետ: Մուլտի-ինստրումենտալիստ երաժիշտը ծնվել է 1957 թվականին Թուրքիայում: 1981 թվականին Թունջբոյաջյանը տեղափոխվել է ԱՄՆ եւ ստեղծագործական լայն հնարավորությունների հեռանկարով ինտեգրվել տեղի երաժշտական աշխարհին:

1998 թվականից իր հիմնած Armenian Navy Band-խումբը կարողացել է նվաճել երաժշտասերների հարգանքը եւ սեփական նշանակալի տեղը զբաղեցնել երաժշտական աշխարհում: Ստեղծագործական գործունեության 7-8 տարիների ընթացքում խումբը ելույթ է ունեցել Եվրոպայի եւ Արեւելքի գրեթե բոլոր երկրներում: Այն մասնակցել է տասնյակ միջազգային ջազ փառատոների, միեւնույն բեմում ելույթ է ունեցել համաշխարհային ջազի ականավոր դեմքերի հետ:

2006 թվականին Armenian Navy Band-ը Լոնդոնում BBC Radio 3 Awards for World music մրցանակաբաշխությանն արժանացել է «Հանդիաստեսի համակրանք» մրցանակին, որն այդ մրցույթում միակ անվանակարգն էր, որտեղ հաղթողին որոշում է ոչ թե ժյուրին, այլ ամենատարբեր ազգություն ունեցող հեռուստադիտողը:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA