Շոու բիզնես

«Միսս Հայաստան 2013» գեղեցկության մրցույթի անցկացման հարցը հստակեցվում է

3 րոպեի ընթերցում

«Միսս Հայաստան 2013» գեղեցկության մրցույթի անցկացման հարցը հստակեցվում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Հայաստան-2013» գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի անցկացումն այժմ քննարկման փուլում է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն ԿարենԱրիստակեսյանը նշեց, որ մրցույթն անցկացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերի ընթացքում:

««Միսս Հայաստան 2013»-ի անցկացումը պահանջում է լուրջ նախապատրաստական աշխատանք: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի անցկացնելու դեպքում մրցույթը լինի ընդգրկուն: Անցկացման դեպքում այն տեղի կունենա մայիսի վերջին»,- ասաց Արիստակեսյանը: Նա նշեց, որ այժմ քննարկման փուլում են մրցույթի անցկացման վերաբերյալ բոլոր` այդ թվում ֆինանական կողմին վերաբերող մանրամասները:

2012 թվականի ապրիլի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացել է «Միսս Հայաստան 2012» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Երեւանը ներկայացնող 20-ամյա Աննա Առաքելյանը, ով սակայնՀայաստանի` համապատասխան ֆինանսական միջոցների` հովանավորների բացակայության եւ մրցույթի հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար տեղական հեռուստաալիքների միջեւ համաձայնության չգալու պատճառով չի մասնակցել Մոնղոլիայի Օրդոս քաղաքում օգոստոսի 18-ին կայանալիք «Միսս Աշխարհ 2012»-ին:

«Այս տարի մեր նպաատակն է այնպես անել, որ ազգային մրցույթ կազմակերպելու դեպքում, անպայման ապահովվի մասնակցություն նաեւ «Միսս Աշխարհ 2013»-ին»,- ասաց զրույցում գործակալության տնօրենը: Նրա գնահատմամբ` փոփոխությունների կարիք է զգում նաեւ մրցույթի անցկացման ձեւաչափում:

1996 թվականից սկսած, առաջին անգամ Հարավային Կովկասում Երեւանի Կամերային թատրոնն անցկացրեց այս մրցույթը։Մինչ 2012 թվականը Հայաստանում անցկացվել է 9 «Միսս Հայաստան» ազգային մրցույթներ։

«Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների` «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա եւ Օվկիանոս», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ»:Հայաստանը վերջին անգամ մասնակցել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին 2007 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում