Մեծ Բրիտանիայի դեսպանը ՀՀ նախագահի ընտրությունը քայլ առաջ է համարում ժողովրդավարակ գործընթացներում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները քայլ առաջ էին երկրի ժողովրդավարացման ճանապարհին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 28-ին հրավիրված ասուլիսում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանՋոնաթան Էյվսը նշեց, որ Մեծ Բրիտանիան համակարծիք է միջազգային դիտորդների տված գհանատահաններին եւ հաստատում է, որ Հայաստանում ընտրություններն անցել են հարթ եւ միջազգային չափանիշներին համապատասխան:
«Մենք հետեւում էինք, թե ընտրությունների ընթացքին, թե արդյունքներին»,- ասաց դեսպանը` չցանկանալով անձնական գնահատականներ տալ դրանց: Նա Մեծ Բրիտանիայի կառավարության անունից շնորհավորեց Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքներով վերընտրվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով ընտրողների 861 հազար 373 (58,64%) ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանը ստացած ձայների առավելությամբ երկորդ տեղում է` 539 հազար 693 (36,74 %):