Կարծիքներ

Րաֆֆի Հովհաննիսյանն պետք է հստակեցնի իր քայլերը. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Րաֆֆի Հովհաննիսյանն պետք է հստակեցնի իր քայլերը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախագահի ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքան իրավիճակը բացառիկ հնարավորություն կարող է լինել երկրում քաղաքացիական քաղաքակիրթ հասարակություն ձեւավորելու համար: Փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նա նշեց, որ ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի քաղաքակիրթ ուղի է ընտրել, որն աննախադեպ է Հայաստանի համար: «Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ երկրորդ տեղը գրաված եւ ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուն պայքարի նոր եւ քաղաքակիրթ ուղի է ընտրել, ինչի հետեւանքով հնարավոր է դառնում խուսափել ավելորդ բախումներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ աննախադեպ համարելով նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կես միլիոնից ավելի ձայներ հավաքելը:

Քաղաքագետի խոսքով՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համակարգի իր քայլերը եւ հստակ նպատակներ դնի իր առջեւ, նրա ձեռնարկած գործը կարող է իր համար ցանկալի արդյունք ապահովել: Առաջին գործը պետք է լինի հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակմանը: «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ավելի հստակ քայլեր իրականացնի: Այս պահին ամեն ինչ չէ, որ նրա օգտին է ընթանում, որովհետեւ նա դեռ հստակ չի որոշել, թե ինչի է ուզում հասնել: Նա պետք է մոռանա այս ընտրությունների մասին եւ փորձի պայքարել նոր խորհրդարանի ձեւավորման համար»,- ասաց Շիրինյանը:

ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքներով վերընտրվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով ընտրողների 861 հազար 373 (58,64%) ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանը ստացած ձայների առավելությամբ երկորդ տեղում է` 539 հազար 693 (36,74 %): Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում