Ռուս հանրահայտ էստրադային երգչուհի Ելենա Վայենգան համերգով հանդես կգա Երեւանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Ելենա Վայենգան ապրիլի 7-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվամ մարզահամերգային համալիրում հանդես կգա մենահամերգով:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վայենգայի գրասենյակի տնօրեն Ռուսլան Սուլիմովսկին նշեց, որ դա երգչուհու առաջին համերգն է Հայաստանում:«Երբ ստացանք համերգի հրավերը սիրով որոշեցինք ընդունել այն: Կա ուրախության, ջերմ ընդունելության կանխազգացում»,- ասաց Սուլիմովսկին: Նրա խոսքով` Երեւան մոտալուտ այցելությանը մեծ ոգեւորությամբ սպասում է Վայենգայի ողջ ստեղծագործական խումբը, քանի որ իրենք շատ են լսել Հայաստանի մասին:

Վայենգան ծնվել է 1977 թվականին Սեւերոմորսկում: Նա հիմնականում ստեղծագործում է էստրադային, շանսոն, քաղաքային ռոմանս, ազգային եւ փոփ ոճերում:Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ Վայենգան իր երեւանյան համերգի ընթացքում կատարի որեւէ հայկական ստեղծագործություն` Սուլիմովսկին նշեց, որ դա բացառված չէ, սակայն դա դասվում է անակնկալների շարքին:

Վայենգա բեմական կեղծանունը երգչուհու ծննդավայր Սեւերոմորսկ քաղաքի եւ նաեւ համանուն գետի նախկին անվանումն է, որը երգչուհին կրում է մոր մտահղացմամբ: Առաջին` «Աղավնի» երգը երգչուհին գրել է 9 տարեկանում: Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ եւ ստացել է երաժշտական կրթություն:Վայենգայի երգացանկում ընդգրկված են ինչպես սեփական երգերը, այնպես էլ հին եւ ժամանակակից ռուսական ռոմանսներ, բալլադներ, ազգային, ինչպես նաեւ դասականների բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: 2012 թվականին երգչուհին համերգային շրջագայություն է ունեցել Ուկրաինայում եւ Գերմանիայում:Forbes ամսագրի տվյալներով նախորդ տարի երգչուհին ռուսական շոու բիզնեսի ամենահաջողակ գործիչների շարքում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:Կայանալիք համերգի տոմսերի արժեքը կախված տեղից`տատանվում է 5000- 100 000 դրամի միջակայքում:

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս