Նինո Կատամաձեն եւ Insight խումբը երկու համերգ կտան Երեւանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի հանրահայտ երգչուհի Նինո Կատամաձեի եւ Insight խմբի երկու համերգները տեղի կունենա մարտի 9-ին եւ 10-ին Երեւանի «Յանս» երաժշտական ակումբում: Համերգների շրջանակներում կկայանա նաեւ երաժիշտների նոր` Green ձայնասկավառակի շնարհանդեսը:«Արմենպրես»-ի հետ զրույցում ջազմեն Վազգեն Ասատրյանը նշեց, որ իր գաղափարն էր Կատամաձեին Հայաստան հրավիրելը:«Երաժշտական աշխարհում մեր միջեւ վաղուց ընկերական հարաբերություններ են ձեւավորվել: Նինոն սիրում է հայ հանդիսատեսին, որը նրան միշտ շատ ջերմ է ընդունում»,- ասաց Ասատրյանը:

«Յանս» ակումբից տեղեկացանք, որ համերգային ծրագիրը կտեւի մոտ երկու ժամ` հնարավորություն ընձեռերով երաժշտասերներին վայելել Նինո Կատամաձեի եւ Insight խմբի կատարումները: Նախքան երեւանյան համերգը Կատամաձեն համերգ կունենա նաեւ Վրաստանում:Երեւանյան համերգի տոմսի արժեքը 25 000 դրամ է:Երաժշտագետների գնահատմամբ` այն երաժշտությունը, որը ներկայացնում են Կատամաձեն եւ Insight-ը ստիպում են մտածել մարդկային կյանքի հավերժության մասին: Նրանց մատուցած երաժշտությունը լուրջ արվեստ գնահատողների համար է:

Ջազային հանրահայտ երգչուհին ծնվել է 1972 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: Բեմում է չորս տարեկանից: 1990 թվականին ընդունվել է Բաթումի երաժշտական ինստիտուտ եւ նույն թվականից հանդես է եկել տարբեր սիրողական բեմերում: 1994 թվականին երգչուհին հիմնում է հատուկ հիմնադրամ, որի աշխատանքներն ուղղված են հաշմանդամ եւ սոցիալապես անապահով արտիստների աջակցությանը: Իր մասնագիտական գործունեությունը Կատամաձեն սկսել է 2000 թվականին, երբ սկիզբ դրվեց իր եւ Insight խմբի հիմնադիր Գոչա Կաչեիշվիլիի համագործակցությունը: Կատամաձեն խմբի հետ համատեղ թողարկել է 7 երաժշտական ալբոմ: Insight-ի կամում են խմբի հիմնադիր եւ կիթառահար Գոչա Կաչեիշվիլին, բաս կիթառահար Ուչա Գուգունավան, փողայի գործիքներ նվագող Դավիդ Աբլուաձեն: Կատամաձեն Երեւանում համերգ էր ունեցել 2008 թվականին «Հայկական ջազ 70» նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ 2011 թվականի մարտին:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres