Շոու բիզնես

«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի երգի ազգային ընտրությանը ներկայացվել է 70-ից ավելի հայտ

3 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի երգի ազգային ընտրությանը  ներկայացվել է 70-ից ավելի հայտ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի`մարտի 2-ին կայանալիք Հայաստանի մասնակցի երգի ազգային ընտրության հայտերի ընդունումն ավարտվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանու Գոհար Գասպարյանը նշեց, որ հայտերի թիվը գերազանցել է 70-ը:

«Հայտեր ենք ստացել Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, սակայն ի տարբերություն արտերկրից ստացված երգերի` Հայաստանից ներկայացված երգերը որակապես ավելի լավն են: Արդյունքում ընտրվել է մի քանի երգ, որոնք կձայնագրվեն եւ կներկայացվեն ազգային ընտրությանը»,- ասաց Գասպարյանը:

Պատասխանելով«Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ընտրված երգերի ցանկում է նաեւ Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանի եւ «Դորիասն» ռոք խմբի ներկայացրած երգը, Գասպարյանը նշեց, որ մինչ ազգային ընտրության ավարտը նախապես ընտրված երգերի հեղինակների անունները գաղտնի են պահվելու:

«Այս անգամ մենք որոշում ենք կայացրել չհրապարակել հեղինակների անունները, քանի որ հաճախ, լսելով երգի հեղինակի անունը, շատերը կարող են իրենց սիրած կոմպոզիտորի օգտին քվեարկել մեխանիկորեն: Մինչդեռ արդարացի կլինի, որ հեղինակների անունները հրապարակվեն ընտրության ավարտից հետո»,-ասաց նախագծի պատասխանատուն` ընդգծելով, որ այս կերպ ստեղծվել են հավասար պայմաններ բոլոր ստեղծագործությունների համար:

Նրա խոսքով` մարտի 2-ին ազգային երգի ընտրության օրը սպասվում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում «Եվրատեսիլ 2013»-ում Մալթայի ներկայացուցչի ելույթը:

«Մանկական Եվրատեսիլ», «Պատանի պարողների Եվրատեսիլ» եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը տեղեկացրեց, որ այս տարի փոփոխության կենթարկվի «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի ձեւաչափը:

«Հիմնական փոփոխություններն ավելի արտահայտված կլինեն 2014 թվականին, սակայն այս տարի եւս անցկացման ձեւաչափում որոշ փոփոխություններ կլինեն»,- ասաց Յակովլեւը: Նրա խոսքով` կվերանայվեն մրցույթի կանոնադրությունը, մասնավորապես մասնակիցների տարիքի, հյուրընկալող երկրի որոշման շուրջ:

«Մանկական Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա Կիեւում նոյեմբերի 30-ին, իսկ «Եվրատեսիլ 2013»-ը` մայիսի 14-18-ըՇվեդիայիՄամլոքաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում