Շոու բիզնես

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչին ներկա կլինի մրցույթի ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը

4 րոպեի ընթերցում

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչին ներկա կլինի մրցույթի ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Եզրափակիչում կմրցեն կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած 11 պարողներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսումՀայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ «Եվրատեսիլ»-ի այս տեսակը, որին Հայաստանը կմասնակցի առաջին անգամ, լավ հարթակ է նաեւ ազգային պարը ներկայացնելու համար:

«Եզրափակիչում հաղթող մասնակիցը ներկայացնելու է նոր բեմադրություն, ոչ թե այն պարը, որը ներկայացնելու է եզրափակիչում»,- ասաց Գասպարյանը: Ազգային նախընտրական եզրափակիչ փուլում մասնակիցներին գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին:«Եթե երգի դեպքում, հեռուստադիտողը կարող է քվեարկել իր հավանած երգի օգտին, ապա այս դեպքում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եզրափակիչում գնահատվում է պարողների անցած ճանապարհը, տարիների աշխատանքը»,- ասաց նախագծի պատասխանատուն:

«Մանկական Եվրատեսիլ», «Պատանի պարողների Եվրատեսիլ» եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը, նշեց, որշատ ուրախ է հայաստանյան եզրափակիչ փուլին ներկա գտնվելու համար:«Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, ինձ այստեղ շատ է դուր գալիս, որովհետեւ կիսաեզրափակիչը բարձր մակարդակ ցուցադրեց: Բավականին բարձր է հայ մասնակիցների պատրաստվածության աստիճանը»,- ասաց Յակովլեւը:

«Շատ պատասխանատու գործ է եզրափակիչ փուլը` լավագույն պարողի ընտրությունը: Պատասխանատվությյունը մեծ է, քանի որ առաջին ագամ ենք ներկայացնում Հայաստանը նաեւ պարի միջոցով»,- ասաց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող, ժյուրիի անդամ Ռուբեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ`մասնակիցները մեկը մյուսից ավելի լավն են:

Մուրադյանն ընդգծեց, որ այս մրցույթում կարեւոր է նաեւ այն, որ գնահատվում է ոչ միայն պարելու կարողությունը, այլեւ դասական պարին տիրապետելու ձիրքը:

Մուրադյանի հետ մեկտեղ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների թվում են ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը:

«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը կերգի եզրափակիչում եւ կհայտարարի հաղթողի անունը:

Փետրվարի 17-ին Առաջին ալիքի եթերում տեղի էր ունեցել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցում էին 16-21 տարեկան 20 պարողներ՝ ներկայացնելով 1:30 րոպե տեւողությամբ մենապարեր:

«Պատանի պարողների Եվարտեսիլ 2013»-ը առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում: Այն անցկացվել է երկու տարին մեկ: Իսպանիան ամենից շատն է հաղթել մրցույթը, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեցիարիան հաղթել են մրցույթը երկուական անգամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 10 երկիր:

«Պատանիպարողների Եվրատեսիլ2013» տեղի կունենա ԼեհաստանիԳդանսկքաղաքում հունիսի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում