Հայաստանում երկաթուղուց մեկ ամսում օգտվել է 35,3 հազար ուղևոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծավալները 2013 թվականի հունվարին աճել են 5,1%-ով: Համաձայն վերջին վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին ամսվա ընթացքում տեղափոխվել է 35,3 հազար ուղևոր՝ 2012 թվականին տեղափոխված 33,6 հազարի դիմաց: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, միջազգային հաղորդակցությունում ուղևոր են դարձել 2,3 հազար մարդ, ինչը 27,8%-ով գերազանցում է 2012 թվականի հունվարյան ցուցանիշը: Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 33 հազար ուղևոր (աճը՝ 3,8%):Միևնույն ժամանակ 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունն աճել է 78,6%-ով՝ 2071,3 հազար ուղևորակիլոմետրից մինչև 3700,1 հազ. ուղևորակիլոմետր:

2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 201,2 հազար տոննա բեռ, ինչը 4,8%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշը:Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվարին կազմել է 27,5 հազար տոննա, ինչը 32,2% գերազանցում է նախատեսված ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2013 թվականի հունվարին փոխադրվել է 71,1 հազար տոննա բեռ, ինչը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 1,9%-ով:Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 102,6 հազար տոննա (աճ 1,3%-ով):

Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ է տվել կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:

2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի հունվարի հետ համեմատ արագացել է 1,2 օրով կամ 41,4%-ով:Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվարին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,9 օր:Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի հունվարին կազմել է 5148,2 տկմ նետտո/վագոն, ինչը 34,2%-ով գերազանցում է 2012 թվականի նոիշւյն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 364,2 լոկ-կմ, ինչը 3,3%-ով գերազանցել է 2012-ի ցուցանիշը:Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

Հայերեն English Русский

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը