ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում փետրվարի 20-ի երեկոյան տեղի Է ունեցել Brit Awards երաժշտական պարգեւի հանձնման ամենամյա հանդիսավոր արարողությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով մրցանակի կայքին:
Մրցանակի հիմնական հաղթահերոսներ են դարձել շոտլանդացի կատարող Էմելի Սանդեն եւ բրիտանացի երգիչ Բեն Հովարդը: Սանդեն պարգեւատրվել Է «Լավագույն բրիտանացի երգչուհի» եւ «Տարվա բրիտանական ալբոմ» («Our Version of Eventsե ձայնապնակի համար) անվանակարգերում: Հովարդն, իր հերթին, ստացել Է «Տարվա ճեղքում» եւ «Լավագույն բրիտանացի երգիչ» պարգեւները:
Լավագույն բրիտանական խումբ Է ճանաչվել Mumford & Sons ֆոլկ-կոլեկտիվը, իսկ լավագույն կենդանի ելույթի համար մրցանակ Է ստացել Coldpay-ը: Անցյալ տարվա հաղթահերոս, երգչուհի Ադելն այս անգամ մեկ պարգեւի Է արժանացել «Լավագույն բրիտանական սինգլ» կատեգորիայում («Skyfallե կոմպոզիցիայի համար):
Լավագույն օտարերկրացի կատարողներ են ճանաչվել երգչուհի Լանա Դել Ռեյը եւ ռեփեր Ֆրենկ Օուշենը, իսկ լավագույն արտասահմանյան խումբ՝ ամերիկյան The Black Keys դուետը:
Brit Awards 2013-ի դափնեկիրների ամբողջական ցուցակը մատչելի Է մրցանակի կայքում: