Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Տոմս դեպի Վեգաս» ֆիլմը կունենա երեւանյան պրեմիերա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Տոմս դեպի Վեգաս» նոր կինոկատակերգության հայաստանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին «Շարմ հոլդինգ» ընկերությունից, ռուս-ամերիկյան համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերները հայեր են, իսկ գլխավոր դերում սիրված կատակերգակ հայազգի Միխայիլ Գալուստյանն է:

Արդյունքում ֆիլմում տեղ են գտել հայկական հումորային դրվագներ:Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես երիտասարդ զույգն անսպասելիորեն շահում է 5 միլիոն դոլար: Սակայն վիճակախաղի գումարը կարող են ստանալ միայն ազարտային խաղերի ու սանձարձակ զվարճանքների մայրաքաղաք Վեգասում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:Հաջողակ զույգը մեկնում է արեւմտյան կիսագունդ` չկասկածելով անգամ, որ իրենք ջեքփոթի միակ հավակնորդները չեն: Հայտնվելով Ամերիկայում, նրանք ընկնում են շատ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ չափազանց համակրելի հանցագործ Գարիկի (Միխայիլ Գալուստյան) ծուղակը: Ֆիլմի ստեղծագործական խմբում ընդգրկված են նաեւ պրոդյուսերներ Արմեն Գրիգորյանը, Միխայիլ Գալուստյանը եւ Արմեն Անանիկյանը: Դերասանների թվում են Իվան Ստեբունովը, Ինգրիդ Օլերիսնկայան, Վլադիմիր Յագլիչը, Միխայիլ Գալուստյանը, այլք:

Կինոկատակերգության պրեմիերան հունվարի 22-ին տեղի էր ունեցել Մոսկվայի Октябрь կինոթատրոնում: Նկարահանումներն իրականացել են Մոսկվայում, Լաս Վեգասում, Յուտա նահանգի անապատային շրջաններում:

Նախապես ծրագրված էր ֆիլմը մեծ էկրան հանել 2012 թվականի դեկտեմբերի 27-ին, սակայն պատվեր իրականացնող «Պարադիզ» ընկերությունը հետաձգել է ֆիլմի կինովարձույթում հայտնվելու ժամկետը:«Билет на Вегас»կինոկատակերգությունը վերջնական տարբերակում ունի 86 րոպե տեւողություն:

Կիրակոսյանի «Կորած- մոլորվածը Հայաստանում» (Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 22-ին:

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը