ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գոլոս» հեռուստամրցույթի հաղթողը՝ Դինա Գարիպովան, Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2013» երգի ամենամյա մրցույթում, որն այս տարվա մայիսին տեղի կունենա Մալմայում (Շվեդիա), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռուսաստանի հեռուստատեսության Առաջին ալիքին:
Գարիպովան կկատարի "What If" երգը, որն ստեղծել են շվեդացի պրոդյուսերներ Գաբրիել Ալարեսը եւ Յոհակիմ Բյոռնբերգը՝ ռուսաստանցի երաժիշտ Լեոնիդ Գուտկինի համահեղինակությամբ:
Թաթարստանցի 21-ամյա Գարիպովան «Գոլոս» նախագծում հաղթել Էր 2012 թվականի դեկտեմբերին: Մրցույթին մասնակցելու համար ստացվել Էր շուրջ 12 հազար հայտ, «կույր լսումներ» հեռուստատեսային փուլին հասել Էին 150 հավակնորդներ: «Եվրատեսիլ»-ի ապագա մասնակցի օգտին քվեարկել Էր հեռուստադիտողների 54 տոկոսը: