Այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը. Րաֆֆի Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը որոշեց ունենալ իրեն արժանի իշխանություն: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս ընտրություններում հաղթել է միայն ժողովուրդը: «Այսօր հայ ազգը ցույց տվեց, որ կարող է միասնական լինել եւ պայքարել իր երկրի ապագայի համար: Այս ընտրապայքարում Սերժը չի հաղթել, Րաֆֆին՝ պարտվել, կամ հակառակը, այլ հաղթել է միայն ժողովուրդը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Նա նշեց, որ իրեն պետք է հայ ժողովրդի հետ պայքարել եւս 5 տարի վերադարձի եւ իրավունքի Հայաստան կառուցելու համար:

Նա ուրախություն հայտնեց, որ ազգը վերջապես հաղթահարել է վախի մթնոլորտը եւ քվեարկել իր սրտի ձայնով միայն: «Մեր ազգն այսօր քվեարկել է իր ապագայի համար, Հայաստանի ապագայի համար, եւ ես վստահ եմ, որ եթե կա մեկը, ով այսօր է խեղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը, պատասխան է տալու իր արարքի համար: Մենք այդպիսի երեւույթները չենք հանդուրժելու»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ դիտարկումներ անելը վաղ համարելով ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերին կպատասխանի փետրվարի 19-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է