«Հայաստան» հիմնադրամը երաժշտական գործիքներ եւ սարքավորումներ է նվիրել Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստան» համահայկական հիմնադրամը երաժշտական գործիքներ եւ աուդիո-վիզուալ սարքավորումներ է նվիրաբերել Երեւանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցին: Նվիրատվության առթիվ փետրվարի 14-ին կազմակերպվել է համերգ-ցուցահանդես, որը դպրոցի սաների եւ տնօրինության երախտիքի խոսքն էր ուղղված հովանավորին: Նվիրատվությունը ֆինանսավորել է հիմնադրամի Շվեդիայի տեղական մարմինը: Հիմնադրամից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դպրոցին նվիրվել է 2 ջութակ, 3 քանոն, ալտ, ֆլեյտա, ուդ, սանթուր, պկու, կլարնետ, ինչպես նաեւ ֆոտոխցիկ, կինոխցիկ, համակարգիչ, տպիչ, երաժշտական սարքավորումներ, նկարչական մոլբերտներ:
Դպրոցի 35 մասնագիտական խմբակներում սովորում է 3-14 տարեկան ավելի քան 750 աշակերտ: «Այս գործիքները, վստահ եմ, նոր որակ կհաղորդեն մեր սաների կատարումներին եւ նոր հույզեր կպարգեւեն հանդիսատեսին»,- իր ողջույնի խոսքում նշել է փոխտնօրեն Արմինե Սողոմոնյանը:ենքային պայմանների բարելավումը դպրոցի առաջնահերթ խնդիրների թվում է: