Տնտեսություն

Կառավարությունը ձևաչափ է փնտրում Carrefour-ը հայաստանյան շուկա ներգրավելու համար. Տիգրան Դավթյան

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը ձևաչափ է փնտրում Carrefour-ը հայաստանյան շուկա ներգրավելու համար. Տիգրան Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շահագրգռված է, որ ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցը մեր երկրում հնարավորին շուտ ներկայացված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ավելացնելով, որ շատ կարևոր է օտարերկրյա ներդրումների ներգրավումը:Անդրադառնալով Carrefour-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու խոչընդոտների վերաբերյալ ԶԼՄ-ների լուրերին՝ նախարարը նշեց, որ նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում բիզնեսի մեջ օրական հարյուրավոր անգամ:«Սա սովորական երևույթ է: Պետությունը շատ չի փորձում միջամտել այդ գործընթացներին: Խնդիրը երկու սուբյեկտների միջև պայմանների ճշգրտման մեջ է»,- ասաց Տիգրան Դավթյանը:

Նախարարի խոսքով Carrefour-ի նման ընկերության՝ Հայաստանում ներկայացվածությունը թույլ կտա ձևավորել մրցակցային դաշտ, մատչելիություն և հնարավոր կլինի օգտվել ապրանքների այն շարքից, որ կարող է տրամադրել այդ ընկերությունը:

Դավթյանը վստահեցրեց, որ գործադիրը փորձում է ձևաչափ գտնել, որպեսզի Carrefour-ը և նրա նման ընկերությունները Հայաստանում ավելի լայն կերպով ներգրավված լինեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում