Լոս Անջելեսում հայտարարել են «Գրեմի» մրցանակի դափնեկիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում հայտարարել են «Գրեմի» մրցանակի դափնեկիրներին: Ինչպես հաղորդվում Է մրցանակի պաշտոնական կայքում, տարվա ալբոմ Է ճանաչվել Mumford & Sons խմբի “Babel”-ը, տարվա ձայնագրություն՝ “Somebody That I Used To Know” Gotye-ն: «Տարվա դեբյուտ» անվանակարգում մրցանակն ստացել Է fun խումբը, իսկ «տարվա երգ» անվանակարգում՝ նրանց “We Are Young” երգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցանակների թվով առաջատար Է դարձել Black Keys-ը, որը հաղթել Է չորս անվանակարգերում՝ «լավագույն ռոք ելույթ», «լավագույն ռոք-երգ», «լավագույն ռոք-ալբոմ» (“El Camino”) եւ «տարվա պրոդյուսեր» (Դեն Աուրեբախ): Ֆրենկ Օուշենը, որը համարվում Էր արարողության ֆավորիտը, տանուլ Է տվել հիմնական անվանակարգերում եւ մրցանակ Է ստացել միայն «urban ոճով լավագույն ժամանակակից ալբոմի» համար (“Channel Orange”):

Մրցանակ Է ստացել նաեւ սըր Փոլ Մակարտնին: Նրա “Kisses On The Bottom”-ը ճանաչվել Է լավագույն ավանդական վոկալ փոպ-ալբոմը:

«Գրեմի» մրցանակը հանձնվում Է ամեն տարի CBS հեռուստաընկերության կողմից: 2013 թվականին կայացել Է մրցանակի հանձնման 55-րդ արարողությունը: Անվանակարգորդների եւ հաղթողների ամբողջական ցուցակին կարելի Է ծանոթանալ «Գրեմի»-ի կայքում:

Հայերեն Русский

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

Մինչև 2 տարեկաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան․մեկնարկում է փորձնական ծրագիր

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը

ԵԽԽՎ-ն Վրաստանին կոչ է արել մինչև ապրիլ նոր ընտրություններ անցկացնել, Կոբախիձեն արձագանքել է