Պարույր Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանին է հանձնել միասնական թեկնածուով հանդես գալու բաց նամակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանին է հանձնել միասնական թեկնածուով հանդես գալու բաց նամակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այցելել է Անդրիաս Ղուկասյանին, ով քարոզարշավի մեկնարկի պահից` հունվարի 21-ից, «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով հացադուլ է հայտարարել ու հանգրվանել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բակում:

Հայրիկյանը միավորվելու առաջարկով հանդես է եկել փետրվարի 9-ին բաց նամակով` նշելով, որ այդ ուղղությամբ իր զանգերը Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին անարձագանք էին մնում (չնայած «Ժառանգություն» կուսակցությունում նշում են, թե միավորվելու առաջարկի մասին տեղեկացել են մամուլից- խմբ.):«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդը նախագահական ընտրությունները 14 օրով հետաձգելու համար ՍԴ դիմելու որոշումը պայմանավորում էր թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի հետ ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու շուրջ հնարավոր քննարկումների արդյունքներով:Նախագահական ընտրություններին նախագահի պաշտոնի համար պայքարում են յոթ թեկնածուներ, որոնցից երեքին, փաստորեն, Պարույր Հայրիկյանը ուժերը միավորելու կոչ է անում այն երկու շաբաթվա ընթացքում, որի հնարավորությունը նրան` որպես մահափորձի ենթարկված թեկնածուի տալիս է ՀՀ Սահմանադրությունը:

Հայերեն English

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել