Ստամբուլահայ երգչուհի Սիբիլին ու Անդրեին միայն ընկերական լավ հարաբերություններն են կապում
4 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլին երգիչ Անդրեի հետ hունվարի21-ինՍտամբուլի«TimMaslaCenter» համերգասրահումտեղի ունեցած Ֆերիքոյ թաղամասի Հայկական Վարդանանց եկեղեցու 150 ամյակին եւ Հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակիննվիրված համերգից ստացել է անմոռանալի տպավորություններ: Ստամբուլից`«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ համերգը տեղի է ունեցել Պոլսի ամենալավ համերգասրահներից մեկում:«Իմ եւ Անդրեի համար հատուկ եւ անմոռանալի համերգ էր: Մեզ նվագակցում էր սինֆոնիկ նվագախումբը, ամեն ինչում կար պրոֆեսիոնալ մոտեցում: Մեզ համար մեծ երջանկություն էր հատուկ Հովհաննես Շիրազի խոսքերի հիման վրա «Քո Հայրենիքը» անունով երգի պրեմիերան»,- պատմեց Սիբիլը: Նրա խոսքով` համերգին հնչել է 23 ստեղծագործություն, որից յոթն անհատական եւ 9 զուգերգ: «Համերգից ստացած տպավորությունները դեռ երկար կմնան իմ եւ Անդրեի հիշողության մեջ»,- ասաց երգչուհին:
Անդրադառնալով իր Արեւմտյան Հայաստան կատարած այլեցությանը` նա նշեց, որ այն տեղի է ունեցել համերգից մեկ օր անց Հայր Թաթուլ ծայրագույն վարդապետի ուղեկցությամբ:«Մենք 14 հոգուց բաղկացած խմբով էինք: Այցելել ենք Աղթամար կղզի: Այս ուղեւորությունը Անդրեի համար էր կազմակերպվել, քանի որ նրա համար Աղթամար մեկնելը, Վանա ծովը տեսնելը երազանք էր: Սա իմ երկրորդ այցելությունն էր, ժամանակը սահմանափակ էր, բայց շատ հաճելի պահեր ապրեցինք, անմոռանալի ապրումներ»,- տպավորություններով կիսվեց երգչուհին, ով 2012 թվականի սեպտեմբերին իր թողարկած ձայնասկավառակի վաճառքիցկուտակվածողջհասույթըտրամադրել էր հայկականմանկապարտեզներիցմեկին: «Հայաստան առաջիկա այցելության ժամանակ անպայման կտեսնեմ այդ մանկապարտեզի երեխաներին, դա շատ մեծ կարեւորություն ունի ինձ համար, որովհետեւ երեխաներն են կերտում մեր ապագան: Բարեգործական ծրագրերը փորձում եմ իրականացնել իմ կարողությունների չափով եւ Աստծո օրհնությամբ պետք է շարունակեմ դրանք»,- ասաց Սիբիլը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը շրջանառվող լուրերը այն մասին, որ իրեն եւ Անդրեին կապում են ոչ միայն ընկերական հարաբերությունները, երգչուհին նշեց, որ առաջին անգամ է լսում դրա մասին:«Ես եւ Անդեն միմյանց շատ սիրող եւ հարգող լավ ընկերներ ենք: Շատ կցանկանայի, որ մարդիկ խոսեն մեր աշխատանքի, մեր երաժշտական միասնության մասին»,- պարզաբանեց երգչուհին:
Ստամբուլահայ երգչուհին առաջին անգամ հայաստանյան ունկնդրին ներկայացել է 2011 թվականի Համահայկական 5-րդ խաղերի բացման եւ փակման արարողությանը:Երգչուհին Ստամբուլում թողարկել է հայերեն 12 երգերից կազմված «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են «Տեր Ողորմեա» եւ «Կիլիկիա» երգերը: Սիբիլի հայերեն երգերն ազատ վաճառվում են Թուրքիայի երաժշտական վաճառակետերում, մեծ պահանջարկ ունեն ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի եւ օտարերկրացիների շրջանում:
Սիբիլը ծնվել է Ստամբուլում, նրա ընտանիքը փոխել է Թորոսյան ազգանունը Բեկթորոսօղլուի: Նրան ծնողներն անվանել են գրող Զաբել Ասատուրի պատվին, ում մականունն էր Սիբիլ: Երգչուհու հայրը` Կարպիսը, ոսկերիչ է, ով ծնվել է Ստամբուլում, մայրը` Մարին, Սեբաստիայից է:Իր ստեղծագործական գործունեությունը երգչուհին սկսել է եկեղեցական երգչախմբում: