«Ես հավատում եմ, որ նա ինձ տեսնում է...». Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎալանսումԼյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումից առաջ ֆրանսիական հեռուստաընկերությունները նկարահանել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ազգային հավաքականի կազմում Վալանս էր ժամանել իր հոր` Համլետ Մխիթարյանի` Վալանսում հանդես գալուց 18 տարի անց:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հաղորդման մեջ ասվում է, որ Հենրիխ Մխիթարյանի համար «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտը հատուկ նշանակություն ունի, քանի որ նա այնտեղ է եկել Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց իրենից 24 տարի առաջ իր հայրը` Համլետ Մխիթարյանն է հանդես է եկել Վալանսում: Հաղորդման մեջ նշվում է, որ Համլետը խաղացել է Վալանսում, եղել է ծագումով հայ օտարերկրացի ֆուտբոլիստ, որ ընտանիքը տեղափոխվել է Վալանս, եւ որ Հենրիխն այդ տարիներին շատ փոքր է եղել:

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույցում նշել է, որ հայրը Վալանսում խաղացել է յոթ տարի, հետո վերադարձել Հայաստան, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն: «Բայց կյանք է, կյանքը շարունակվում է ... Ես հավատում եմ, որ նա ինձ տեսնում է եւ հպարտ է...»:

Մարինա Թաշչյանը` Հենրիխի մայրը, նշել է, որ իր համար այս ամենը հուզիչ է եւ հաճելի, քանի որ իր որդին խաղալու է այն նույն մարզադաշտում, որտեղ խաղացել է նրա հայրը` ավելացնելով, որ այս ամենն իրեն վերադարձնում է իր ամուսնու հետ կապված բոլոր հիշողությունները:

Հայերեն English

Եվրոպական ինդեքսները նվազել են - 24/09/26

Ամերիկյան ինդեքսներ - 24/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/09/26

Նավթի գներն աճել են - 24/09/26

Միրզոյանն ու Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը համարում են խաղաղության օգուտների գործնական օրինակ

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2026

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ