«Անահիտ» հեքիաթի էկրանավորման աշխատանքների ավարտին մնացել է 25 րոպե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի կողմից արդեն մոտ երկու տարի պատրաստվող «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմին մնացել է 25 րոպե, ինչը համարժեք է ստեղծագործական խմբի աշխատանքի մեկ տարուց ավելիին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Անահիտ» մուլտֆիլմի համահեղինակ Դավիթ Սահակյանցը նշեց, որ մուլտֆիլմի աշխատանքների ավարտը պայմանավորված է ֆինանսավորմամբ, որն իրականացնում է Մշակույթի նախարարությունը, ինչը բավականացնում է տարեկան միայն 20 րոպե նկարահանումներ իրականացնելու համար:

««Անահիտ»-ի նկարահանման աշխատանքներն ավելի վաղ ժամկետներում հնարավոր կլինի ավարտել հավելյալ ֆինանսավորման դեպքում: Եթե ոչ, ապա նկարահանման աշխատանքները կավարտվեն 2014 թվականիկեսին»,- ասաց Սահակյանցը:

«Անահիտ»-ի ստեղծման առաջին փուլում ընկերությանը երկու երգ ձայնագրելու գործում աջակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, մեկ երգի ձայնագրման համար` «Շարմ հոլդինգ»-ը: Այժմ նկարահանումներին աջակցում է «Լույս» հիմնադրամը:

2012 թվականի ընթացքում ամբողջացվել է 1 ժամ 25 րոպե տեւողությամբ մուլտֆիլմի 60 րոպեն:ՄուլտՖիլմն իր ձեւաչափով կլինի նոր լիամետրաժ հեքիաթ, որը պահպանել է արտասահմանյան եւ հայակական անիմացիային բնորոշ բոլոր առանձնահատկությունները, նորագույն մոտեցումները: Ավարտին «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ»-ը կներկայացվի մի շարք հեղինակավոր փառատոների:

Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` «Անահիտ»-ը երրորդն է հայկական մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը եւ Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո: Մուլտֆիլմում հնչելու են հատուկ դրա համար գրված նոր երգեր: Ֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը:

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը