Շոու բիզնես

Երվանդ Երզնկյանը Գոռ Սուջյանին համարում է «Եվրատեսիլ 2013»-ի արժանի թեկնածու

3 րոպեի ընթերցում

Երվանդ Երզնկյանը Գոռ Սուջյանին համարում է «Եվրատեսիլ 2013»-ի արժանի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնելու արժանի թեկնածու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 5-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը կարծիք հայտնեց, որ Սուջյանը շատ բարձրակարգ երգիչ է: «Իմ կարծիքը դրական է ոչ միայն նրա համար, որ նրա հայրը` կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանը, իմ ընկերն է, այլեւ նրա համար Գոռը եւ նրա քույրը` Եվան, շատ լավ երաժիշտներ են», -ասաց Երզնկյանը: Նրա գնահատմաբ`«Եվրատեսիլ»-ը ավելի շատ շոու է, քան լուրջ երաժշտական մրցույթ: «Տարբեր միջազգային մրցույթների ժյուրիի անդամների թվում, ցավոք, չկան կամ շատ քիչ են Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի նման մարդկանց անունները: Ով է որոշում, թե ով պետք է մեկնի տվյալ մրցույթին: Շատ կարեւոր է, որ ժյուրիի անդամները պրոֆեսիոնալներ լինեն, որոնք հասկանում են գործից»,-ասաց ՀՀ վաստակավոր արտիստը:

«Հաճախ շրջանառվում է այն կարծիքը, որ, օրինակ, Լեդի Գագան երգել չգիտի, մինչդեռ նա հրաշալի է երգում Թոնի Բենեքի հետ, նա էպոտաժային է, բայց լավ է երգում»,- կարծիք հայտնեց Երզնկյանը` հավելելով, որ լավ ելույթը «Եվրատեսիլի» նման մրցույթում շատ կարեւոր է: «Գոռը լուրջ տղա է եւ լավ երգիչ: Ունի ներքին ազատություն եւ գենետիկ պրոֆեսիոնալիզմ, որը ծնողներից է եկել: Կարեւոր է ներկայանալ այնպես, որ հանրությունը հասկանա, որ մենք Կոմիտաս, բարձր արվեստ եւ մշակույթ ունենք»,- նշեց երաժիշտը:

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը: Սուջյանի երգի ընտրությունը կկատարվի մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում, ազգային ընտրությամբ` հեռուստադիտողների sms հաղորդագրությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ, որի ընթացքում Հայաստանի պատվիրակը կկատարի երգի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: «Եվրատեսիլ 2013» կմեկնի այն երգը, որը ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները: Հայտարարված երգի մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Երգի տեւողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Հայտերն ընդունվում են հունվարի 22-ից փետրվարի 20-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում