Իրավունք

ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը մշակել է մի քանի վարկած Հայրիկյանի մահափորձի առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը մշակել է մի քանի  վարկած Հայրիկյանի մահափորձի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ,2ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության համատեղ ստեղծված քննչական օպերատիվ խումբը, որը ղեկավարում էՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը, օպերատիվ քննչական խումբըմշակել է մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգվում են: Քրեական գործով կատարվում են օպերատիվ քննչական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային, դատաձգաբանական եւ այլ փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Փաստի առթիվ2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով: Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի եւս 1 գնդակ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում