Քաղաքագետները բնական եւ սպասելի են համարում Բորդյուժայի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի բարձրացրած հիստերիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը պետք է շարունակել` ակտիվորեն հանդես գալով ՀԱՊԿ ծրագրերում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Մելքոնյանը: Նրա խոսքով,Հայաստանի այս քաղաքականությունը ճիշտ է ընտրված: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` Ստեփանակերտի օդանավակայանի առնչությամբ Երեւանում արված հայտարարությանը հետեւած ադրբեջանական հիստերիան նա բնական եւ սպասելի է համարում: «Անգամ ամենատարբեր պաշտոնյաներ ի պատասխան նշեցին, թե Բորդյուժան հայամետ մարդ է, հայամետ գործիչ եւ միայն նրա համար, որ պաշտոնյան կողմ է արտահայտվել եւ կարեւորել տարածաշրջանում խաղաղությունը: Եվ դա բնական էր ու սպասելի»,- ասաց նա:

«Նրա հայտարարությունից հասկացվում է` միայն հիվանդ մարդը կարող է հայտարարել, որ կհարվածի քաղաքացիական օդանավերին: Այնուամենայնիվ, քանի որ հիվանդ ռեժիմի հետ գործ ունենք, ոչինչ բացառել չի կարելի»,- ասաց Գեւորգ Մելքոնյանը` վստահություն հայտնելով, որ անգամ այդ պարագայում կստանա շատ կոշտ արձագանք:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարեւորեց, որ համագործակցել Ռուսաստանի հետ ամենեւին չի նշանակում հակադրվել արեւմուտքին: «Հավերժ ոչինչ չկա: Պատմության դասերը ցույց են տվել, որ բարեկամներն անգամ հավերժ չեն: Երբեք չի կարելի միակողմանի դիրքորոշմամբ հանդես գալ»,- ասաց նա: Քաղաքագետը նաեւ կարեւորեց երբեք օտարի կողմից արված գնահատականներով չառաջնորդվելը, անհրաժեշտ է սեփական էքսպերտային գնահատականներ եւ ծրագիր ունենալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում նշեց, որ լուրջ նշանակություն չի տալիս քաղաքացիական օդանավերին հարվածելու Ադրբեջանի հայտարարություններին: Բորդյուժան նշել էր, որ Ադրբեջանին ընդունում է իբրեւ քաղաքակիրթ պետություն ու նման հայտարարություններին մեկ գնահատական ունի` կամ մտքի անհաջող մեկնաբանում է, կամ անհաջող կատակ:«Պատմության մեջ քաղաքացիական օդանավերին հարվածելու օրինակներ մենք հիշում ենք, սակայն նաեւ միջազգային հանրության արձագանքն ենք հիշում: Չեմ կարծում, թե որեւէ պետություն այսօր իրեն թույլ կտա նման քայլի գնալ, ուստի լուրջ չեմ ընդունում այդ տեղեկությունը»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին