Տնտեսության վերականգնման առումով 2012-ը լավ տարի էր Հայաստանի համար. Ժան Միշել Հափի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության վերականգնման առումով 2012-ը լավ տարի էր Հայաստանի համար՝ հաշվի առնելով ՀՆԱ-ի բարձր աճը, տնտեսության տարբեր ճյուղերի բարձր կատարողականը, հարկերի հավաքագրման ավելացումը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այս գնահատումը ներկայացրեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Անդրադառնալով հարկային վերջին բարեփոխումներին, որոնք որոշ դժգոհություններ են առաջացրել փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող որոշ տնտեսվարողների մոտ, Հափին ընդգծեց, որ իրենք սերտորեն աշխատում ենք ՊԵԿ-ի հետ, որպեսզի ոչ միայն հարկային վարչարարության ֆիզիկական ենթակառուցվածքները բարելավվեն, այլեւ բարեփոխումներ ապահովվեն նաեւ մասնավոր հատվածի համար:

«Ոլորտում դեռ սողանցքեր, արդյունավետության, արդարացիության և թափանցիկության բարձրացման հարցեր կան: Սակայն հարկային վարչարարության բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները դեռ չեն ավարտվել»,-ասաց Հափին:

Խոսելով ՀԲ ավելի վաղ հնչեցրած գնահատականի մասին, թե Հայաստանում ամենաստվերոտ ոլորտներից մեկը հանքարդյունաբերությունն է, Ժան Միշել Հափին հիշեցրեց, որ ՀՀ-ն ընդերքօգտագործմանն առնչվող օրենսդրական ակտերը միջազգային չափանիշերին համապատասխանեցնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել: «Դրանք կյանքի կոչելու դեպքում Հայաստանը սոցիալապես առավել պատասխանատու եւ ներդրումների համար առավել գրավիչ երկիր կդառնա»,-համոզմունք հայտնեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Խոսելով ՀՀ նախագահի թեկնածուների` տնտեսական զարգացման ուղղությամբ առաջարկած ծրագրերի մասին, Հափին ասաց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե առանձին թեկնածուների, մասնավորապես նաեւ Սերժ Սարգսյանի անհատական նախընտրական ծրագրերով, այլ կառավարության մշակած եւ հաստատած գործողությունների ժամանակացույցով:

Հայերեն English Русский

HI AREV անսամբլը երկրպագուներին է ներկայանում «Փրկենք աշխարհը» երգի տեսահոլովակով

Երևանի պարեկները ապրիլի 28-ից մայիսի 5-ը հայտնաբերել են 4 441, մարզերի պարեկները՝ 14 380 խախտում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հարավում արձակման պատրաստ հրթիռային կայաններին

Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

Արմավիրի մարզում մայիսի 6-ին վթարային ջրանջատում կիրականացվի

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

ԵՄ-ն մտահոգված է Գազայի հատվածում զինված ուժեր տեղակայելու Իսրայելի մտադրությամբ