Բեյոնսեն խոստովանել է, որ Օբամայի երդման արարողության ժամանակ երգել է ֆոնոգրամայով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն պաշտոնապես խոստովանել է, որ Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ Միացյալ նահանգների ազգային հիմնը երգել է ֆոնոգրամայով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ: Նա պատմել է, որ օգտվել է ֆոնոգրամայից, քանի որ ժամանակ չի ունեցել երգը փորձել նվագախմբի հետ: Նա խոստովանել է, որ վախեցել է ռիսկի դիմել եւ ցանկացել է, որպեսզի նախագահը եւ երկիրը հպարտություն ապրեն:
Այդուհանդերձ նա ափսոսանք չի հայտնել իր որոշման համար` հայտարարելով, որ հպարտանում է իր կատարմամբ:Նա նաև ավելացրել է, որ ֆոնոգրամայով երգելը տարածված պրակտիկա է երաժշտության ոլորտում։
Երգչուհի Բեյոնսեն ֆոնոգրամայով ելույթ է ունեցել 2013 թվականի հունվարի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ: