Շոու բիզնես

Ալիսիա Քեյսը դարձել է Blackberry ընկերության ստեղծագործական գծով տնօրեն

1 րոպեի ընթերցում

Ալիսիա Քեյսը դարձել է Blackberry ընկերության ստեղծագործական գծով տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի երգչուհի Ալիսիա Քեյսը դարձել է կանադական Blackberry ընկերության ստեղծագործական գծով տնօրեն: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ria novosti-ն, այս մասին Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թորսթեն Հեյնսը:

Երգչուհին իր հերթին նշել է, որ իրեն միշտ գրավել են տեխնոլոգիաները, եւ իր համար միշտ երազանք է եղել աշխատել հենց տեխնոլոգիաների ոլորտում:

Երգչուհու խոսքով՝ ինքը կհամագործակցի ընկերության ծրագրեր մշակողների, կոնտենտ ստեղծողների, օպերատորների եւ վաճառքով զբաղվող աշխատակիցների հետ:

Ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ կախվածություն ունի Apple ընկերության արտադրանք հանդիսացող Iphone հեռախոսներից նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում