Ֆուտբոլ

Դեւիդ Բեքհեմը կարող է պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Դեւիդ Բեքհեմը կարող է պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, ով վերջերս նոր ակումբի փնտրտուքների մեջ էր, մոտ է ֆրանսիական «ՊՍԺ» տեղափոխվելուն: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, մոտակա ժամանակահատվածում փարիզյան ակումբի ղեկավարությունը ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կտեղեկացնի ակումբի նոր տրանսֆերի մասին:

Տեղափոխության ֆինանսական կողմի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Դեւիդ Բեքհեմի վերջին ակումբը եղել է ամերիկական «Լոս Անջելես Գելեքսի» ակումբը: Մինչ այդ ֆուտբոլիստը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում եւ իտալական «Միլան»-ում: Վերջին մի քանի օրերին կիսապաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով Լոնդոնում մարզվում էր «Արսենալ»-ի ֆուտբոլիստների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում