Մշակույթ

Աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերը Երեւանում համերգ կունենա

3 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերը Երեւանում համերգ կունենա

ԵՐԵՒԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերի մասնակցությամբ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում փետրվարի 1-ինհամերգ կկայանա: Այս համերգով կմեկնարկի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013 թթ-ի համերգաշրջանի երկրորդ մասը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ նվագախումբը 2013-ը սկսում է նոր շնչով, եռանդով, մտքերով եւ նոր երաժիշտով: «Ամբողջ համերգաշրջանի ծրագիրը բավական հագեցած է. նախատեսվում է կատարել Բրուկների սիմֆոնիաները: Տարին հիշարժան կդառնա նաեւ մեծանուն կոմպոզիտորներ Վագների եւ Վերդիի հոբելյաններով»,- նշեց Սիրունյանը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով` այս տարվա առաջին համերգին կհնչեն Շոստոկավոիչի 10-րդ սոիմֆոնիան եւ Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը: «Նա աշխարհի ամենամեծ դաշնակահարն է: Եվ մենք նրան խնդրել ենք տարեկան երեք օր պահել Հայաստանի համերգների համար»,-ասաց նա:

Համերգի մենակատար, գերմանացի աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերն արդեն չի հիշում, թե Հայաստանում համերգներով հինգերորդ, թե վեցերորդ անգամ է: «Ես մեծ հաճույք եւ բավանականությումբ եմ զգում ամեն անգամ Հայաստան ժամանելիս, երբ առիթ է լինում նորից ու նորից համագործակցելու իմ ընկեր երաժիշտների հետ»,- նշեց նա: Ամեն անգամ Հայաստան գալիս երաժիշտը նորից ու նորից համոզվում է, որ Հայաստանում շատ լավ են ընդունում դասական երաժշտությունը եւ մոտեցումն էլ շատ դրական է: «Գերմանիայում եւս դասական երաժշտության նկատմամբ խոր ավանդույթներ կար, սակայն ցավում եմ, որ երիտասարադությունը այսօր համերգների շատ չի հաճախում»,- արձանագրեց դաշնակահարը:Երաժշտի խոսքով` նվագախումբը գնալով ավելի պրոֆեսիոնալ է դառնում, ինչը պայմանավորված է ինչպես գլխավոր դիրիժորի նշանակությամբ, այնպես էլ ներդրվող միջոցներով:

Դաշնակահարը մասնակցել է աշխարհի ամենահեղինակավոր փառատոների` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, եւ հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: 2003-ին Գերմանիայի նախագահը Բերնդ Գլեմզերին շնորհել էր Federal Service շքանշանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում