Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ում բուժզննում է անցել

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ում բուժզննում է անցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հունվարի 23-ին բուժզննում են անցել Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sovsort-ը, ֆուտբոլիստների մի մասի հետ բուժզննում է անցել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Սպարտակ»-ը նախապատրաստվում է տարվա առաջին ուսումնամարզական հավաքին, որը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում: Թիմն ընդլայնված անձնակազմով Էմիրաթներ կմեկնի հունվարի 25-ին: Յուրա Մովսիսյանը նույնպես կմասնակցի իր ակումբի արտասահմանյան հավաքին:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել 2012թ. վերջին ռուսական «Կրասնոդար» ակումբից, որի կազմում անցկացրած 40 խաղերում դարձել է 18 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում