Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Գոռ Սուջյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ից 18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարվեց Հանրային հեռուստատեսությամբ` «Առաջին լրատվական»-ի եթերում:

«Դորիանս» խումը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի համար գրել էր This is our world երգը, սակայն նախորդ տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին:

Ican flyերգով 2009-ինմասնակցելով«Եվրատեսիլ»-ի հայկական նախընտրական փուլում ` «Դորիանս»-ն ապահովեց բարձր վարկանիշ իր եւ հայկականռոքի համար:

Սուջյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երեւանում: Կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանի որդին է: 2004 թվականին ավարտել է Երեւանի` Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը:

2006 թվականից երգել է Երեւանի երաժշտական ակումբներում և կատարել է աշխարհահռչակ երաժիշտների գործեր: 2008 թվականից «Դորիանս» ռոք խմբի մեներգիչն է, որի կազմում համերգային ծրագրերով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում, արժանացել մրցանակների: 2011 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres