Շոու բիզնես

«Եվրատեսիլ-2013»-ի հայ մասնակցի անունը հայտնի կդառնա մինչ ուշ երեկո

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2013»-ի հայ մասնակցի անունը հայտնի կդառնա մինչ ուշ երեկո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչի անունը հայտնի կդառնա այս երեկո:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան կազմի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կատարողի անունը կհրապարակվի Հանրային հեռուստատեսությամբ` «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում: Լրատվամիջոցներն ակտիվորեն շրջանառում են «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանի անունը: Պաշտոնական տեղեկություններ, սակայն, դեռ չեն հաղորդվում:

Համաձայն մրցույթի կանոնադրության` երգի մրցույթին մասնակցող հեղինակի տարիքը պետք է լինի ոչ պակաս, քան 16 տարեկան: Բեմում կարող են լինել ոչ ավելի քան վեց հոգի, ուստի երգում ձայնագրված ձայների քանակը կարող է լինել ոչ ավելի, քան վեցը: Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչեւ 01.10.2012թ-ը: Մասնակցող երգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:

Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչեւ փետրվարի 20-ը: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում