ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոպ-կատարող Ջասթին Բիբերը Twitter-ում ֆոլովերների թվով առաջ Է անցել երգչուհի Լեդի Գագայից: Նյութը գրելու պահն Բիբերն ուներ 33 միլիոն 322 հազար, իսկ Լեդի Գագան՝ 33 միլիոն 320 հազար բաժանորդ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է The Hollywood Reporter-ը, Բիբերը Twitter-ի ամենաճանաչված օգտատերն Է դարձել խաղաղօվկիանոսյան ստանդարտ ժամանակով հունվարի լույս 22-ի գիշերը (Երեւանի ժամանակով հունվարի 22-ի առավոտյան): Ըստ Twittercounter ծառայության տվյալների՝ բաժանորդների թվով երրորդ տեղում Է երգչուհի Քեթի Փերին, որին ընթերցում Է 31,5 միլիոն օգտատեր:
Լեդի Գագան դեռ հունվարի 16-ին թվիթերում գրել Է, որ ինքը հպարտ Է Բիբերի համար եւ ուրախ Է, որ նրա երկրպագուների թիվն աճում Է: Նրա խոսքով՝ երգիչն արժանի Է դրան:
Երգչուհին Twitter-ում ակաունտ Է բացել 2008 թվականի մարտին: 2010 թվականի օգոստոսին Լեդի Գագան ֆոլովերների թվով առաջ Է անցել Բրիթնի Սփիրսից եւ դարձել ծառայության ամենաճանաչված օգտատերը: Այս առնչությամբ երգչուհին իրեն հռչակել Է Twitter-ի «թագուհի»:
Ջասթին Բիբերը թվիթերում ակաունտ Է բացել 2009 թվականի հուլիսին: