Ռիչարդ Կիրակոսյանը ՀՀ գործող նախագահի հաղթելու հնարավորությունը մեծ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում մեծ է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակի հավանականությունը: Ինչպես հունվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը,մյուս թեկնածուները կարող են միայն տեսական հաղթանակ տոնել: «Նախկին վարչապետ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգան նոր ծրագրերվ և կաջակցեն քաղաքական երկխոսությանը: Կարևոր մարտահրավեր կլինի ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:Նա հետաքրքրական է համարում նաև այն, որ քաղաքական խոշոր ուժերը չեն մասնակցում այս ընտրություններին:«Ընտրություններին չեն մասնակցում Լևոն Տեր Պետրոսյանը, ԲՀԿ-ն չի առաջադրել թեկնածու, ՀՅԴ-ն՝ ևս: Նրանց՝ ընտրություններրին չմասնակցելն իր հետքը կթողնի այս ընտրություններում»,-ասաց Կիրակոսյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի նախագահական ընտրություններին որդեգրած դիրքորոշմանը՝ Կիրակոսյանը սխալ համարեց, որ ՀԱԿ-ը չսատարեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:

«Հայաստանը շատ ավելի կայուն է, քան իր հարևանները, բայց հետաքրքրական այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուժեղացումը կախված է նաև ներքին քաղաքականությունից»,-ասաց Կիրակոսյանը:

Խոսելով արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին՝ քաղաքագետն ասաց, որ «ներկայիս Վրաստանը շատ ավելի անկանխատեսելի է, Թուրքիան դեռ չգիտի, թե ինչ է ուզում հայերից, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի վտանգավոր»:

ՀՀ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ-ի փետրվարի 18-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր և կտևի մինչև փետրվարի 16-ը:

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում