Կարծիքներ

Վրացագետը Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման լավ հնարավորություններ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Վրացագետը Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման լավ հնարավորություններ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու լավ հնարավորություններ կան: Այդ մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: «Մենք լավ հնարավորություն ունենք Վրաստանի համայնքի հետ համատեղ աշխատելու այն ուղղությամբ, որ Ցեղասպանությունը Վրաստանում վերջապես ճանաչվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մելիքյանը:

Այն հանգամանքը, որ Բրյուսելից հետո Իվանիշվիլին այցելել էր Բաքու, Մելիքյանը բացատրեց այդ երկրի հետ տնտեսական սերտ հարաբերություններով: «Վրաստանն ադրբեջանական գազ է ներմուծում մեկ խորանարդ մետրի համար 145 դոլարով՝ ինչը շատ ցածր գին է»,- ասաց վրացագետը: Այդ երկրներից հետո երրորդ կարևոր ուղղությունը Հայաստանն է: «Այս այցով ցույց է տրվում, որ Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի համար ևս կարևոր երկիր է»,- նշեց Մելիքյանը: Պատրիարքի հետ կապված ադրբեջանական ապատեղեկատվությունը Մելիքյանը Իվանիշվիլու այցից առաջ լարվածություն ստեղծելու դիտավորությամբ բացատրեց:

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի վարչապետների ասուլիսի վատ թարգմանության խնդրին և դրանում առկա հնարավոր դիտավորությանը՝ վրացագետը այդ հանգամանքը Հայաստանում համապատասխան մասնագետների պակասով բացատրեց: «Եթե մենք կարևորում ենք Վրաստանի հետ հարաբերությունները, պետք է ունենանք մասնագետներ Հայաստանում»,- ասաց Մելիքյանը: Վրացագետը ասաց, որ Հայաստանում ասվող ամեն խոսք ուղղակի անդրադարձ է ունենում վրացահայության վրա, ուստի պետք է զգուշավորություն ցուցաբերել այդ հարցում:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 17-ին պաշտոնական այցով ժամանել էր Երեւան: Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է ՀՀ Նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակում երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: 1993 թվականից ի վեր, Հայաստանի և Վրաստանի միջև կատարվել է 66 փոխայցելություն՝ արտաքին գործերի նախարարների, վարչապետների և նախագահների մակարդակներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում