Սպորտ

Արոնյանն անսպասելի պարտություն կրեց Անանդից

1 րոպեի ընթերցում

Արոնյանն անսպասելի պարտություն կրեց Անանդից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստեր Լեւոն ԱրոնյաննՎեյկ Ան Զեե «Տատա Սթիլ» մրցաշարումանսպասելի պարտություն կրեց Վիշվանաթան Անանդից:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Արոնյանը սպիտակներով 40-րդ քայլին պարտվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին:

Անցած չորս տուրերի ընթացքում Արոնյանն անընդմեջ ոչ-ոքի էր խաղում Լյուկ վան Վելիի, Մագնուս Կարլսենի եւ Պենտալիա Հերիկրիշնայի հետ:

5-րդ փուլում կմրցեն Պենտալիա Հարիկրիշնա-Լյուկ վան Վելի, Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն, Իվան Սոկոլով-Անիշ Գիրի, Պետեր Լեկո- Նակամուրա, Սերգեյ Կարյակին-Հաու Վանգ եւ Հուո Հիֆան-Էրվին Լամ զույգերը:

Լեւոն Արոնյանը «Տատա Սթիլ»-ի գործող չեմպիոն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում