Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի մարզադաշտում բազմաթիվ առնետներ են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

 «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի մարզադաշտում բազմաթիվ առնետներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկող բոլոր մարզադաշտերը սանիտարական ստուգումներ են անցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily star-ը, ստուգումների արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին պատկանող «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մեծ քանակությամբ առնետներ են հայտնաբերվել:

Անթերի չի եղել նաեւ «Չելսի»-ին պատկանող «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտը: Պարզվել է` այնտեղ հանդիպումներից մեկի ժամանակ երկրպագուներին հնդկահավ են վաճառել, որի պիտանելիության ժամկետը սպառված է եղել:

Նշվում է, որ լավագույն արդյունքները գրանցվել են «Էվերթոն»-ի, «Արսենալ»-ի , «Լիվերպուլ»-ի, «Վեսթ Բրոմվիչ»-ի եւ «Սանդեռլենդ»-ի մարզադաշտերում:

Անգլիական պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի բացահայտ առաջատարը 55 միավորով «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է: Երկրորդ հորիզոնականում Մանչեսթերյան մյուս ակումբն է՝ «Մանչեսթեր Սիթի»-ն, որն իր ակտիվում ունի 48 միավոր: 41 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսի»-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում