Մխիթարյանը «Շախտյոր»-ի հետ մեկնել է ԱՄԷ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ն ընդլայնված կազմով Արաբական Միացյալ Էմիրություններում է, որտեղ ակումբը կանցկացնի իր ուսումնամարզական հավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի անձնակազմը հանգրվանել է «Emirates Palace» հինգաստղանի հյուրանոցում:
Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր հետ վերցրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ՝ Անդրեյ Պյատով, Անտոն Կանիբոլոցկիյ, Նիկիտա Շեւչենկո:
Պաշտպաններ՝ Ալեքսանդր Կուչեր, Վյաչեսլավ Շեւչուկ, Նիկոլայ Իշչենկո, Ռազվան Ռաց, Դմիտրի Չիգրինսկի, Սերգեյ Կրիվցով, Յարոսլավ Ռակիցկի:
Կիսապաշտպաններ՝ Թոմաշ Հյուբշման, Տարաս Ստեպանենկո, Ֆերնանդինյո, Վասիլի Կոբին, Ալեքսեյ Գայ, Դուգլաս Կոստա, Ալան Պատրիկ, Հենրիխ Մխիթարյան, Դմիտրի Գրեչիշկին, Ալեքս Տեյշերա, Դարիո Սրնա, Բրունո Ռենան, Իլսինյո:
Հարձակվողներ՝ Լուիս Ադրիանո, Էդուարդո, Մարկո Դեվիչ, Դենտինյո, Թայսոն, Մայկոն:
Ուկրաինական պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Շախտյոր»-ը վաստակած 51 միավորով միանձնյա առաջատարն է: 2013թ. իր առաջին հանդիպումը Լուչեսկուի սաները կանցկացնեն փետրվարի 13-ին՝ չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելով Դորտմունդի «Բորուսիա»-ին: