Կարծիքներ

Քաղագետը «տեխնիկական» նախագահական ընտրություններ է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

Քաղագետը «տեխնիկական» նախագահական ընտրություններ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ ոք, բացի գործող նախագահից, շանսեր չունի հաղթելու: Այդ մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ելնելով և օբյեկտիվ պայմաններից և այն քաղաքական իրավիճակից, որը կա Հայաստանում, հասկանալի է, որ նախագահի ընտրությունները կկրեն տեխնիկական բնույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը: Քաղաքագետն առկա քաղաքական իրավիճակն անցած խորհրդարանական ընտրություններով պայմանավորեց: Մինասյանը ընտրություններին հաղթելու քիչ շանսեր ունեցող թեկնածուների մասնակցությունը կարևորեց քաղաքական դաշտում «երևալու» առումով: Քաղաքագետը ստեղծված իրավիճակը բարենպաստ բնութագրեց գործող նախագահի համար:

ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին: Ընտրություններին նախապես առաջադրվել էին 15 թեկնածուներ, որոնցից նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են միայն 8 թեկնածուներ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկիննախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում