Շոու բիզնես

Բրիթնի Սփիրսը հրաժարվել է ամուսնանալ Ջեյսոն Թրևիկի հետ

1 րոպեի ընթերցում

Բրիթնի Սփիրսը հրաժարվել է ամուսնանալ  Ջեյսոն Թրևիկի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան փոփ աստղ Բրիթնի Սփիրսը և իր զուգընկեր Ջեյսոն Թրևիկը, ովքեր մեկ տարուց ավելի է` միասին էին, որոշել են պաշտոնապես չամուսնանալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ն:

2011թ-ի դեկտեմբերին Թրևիկը, ով նախկինում եղել է հայտնի երգիչներից մեկի մենեջերը, Սփիրսին նվիրել է երեք կարատանոց ադամանդե ամուսնական մատանի: Լրատվամիջոցների` այս նորությանն անդրադառնալուց հետո Թրևիկը պաշտոնապես հայտարարել է դրա մասին: Հետագայում ամերիկյան ամսագրերից մեկն էլ հայտարարել է, որ զույգը վաղուց խզել է հարաբերությունները, սակայն Բրիթնի Սփիրսն ու Ջեյսոն Թրևիկը ցանկացել էին սպասել իրենց հարաբերությունների խզման պշտոնական հայտարարմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում