ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի երգիչ եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքը հայտարարել է, որ վերադառնում է երգարվեստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին երգիչը գրել է իր թվիթերյան էջում: Երգիչը գրել է. «Ես պատրաստ եմ», այնուհետեւ ներբեռնել է մի տեսանյութ, որտեղ ինքը ձայնագրման ստուդիայում է, եւ կադրից դուրս ձայնն ասում է, որ առանց երաժշտության անցկացրած տարիներն իր համար իրական փորձություն է եղել:
«Երաժշտությունն ինձ համար ավելին է, քան որեւէ այլ բան աշխարհում: Վերջին տասը տարիների ընթացքում ես ընդամենը երկու ալբոմ եմ թողարկել: Եւ հիմա պատրաստվում եմ ինչ-որ նոր բան անել առաջիկա տասնամյակի համար»,- տեսանյութում ասել է Թիմբերլեյքը: