Կական ցանկանում է մնալ «Ռեալ»- ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կակայի գործակալ Դիոգո Կոչոն հայտարարել է, որ Կական այլ ակումբների հետ բանակցություններ չի վարում եւ ցանկանում է իր կարիերան շարունակել արքայական ակումբում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով sovsport-ը, բրազիլացի ֆուտբոլիստի գործակալն ասել է, որ Կական բանակցություններ չի վարել «Անժի»-ի, ինչպես նաեւ այլ ակումբների հետ: «Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտո Կառլոսի հետ նրա հաճախակի շփումներին, ապա զարմանալու ոչինչ չկա: Ռոբերտո Կառլոսը եւ Կական մտերիմ ընկերներ են եւ հաճախակի կարող են շփվել միմյանց հետ»,-ասել է նա:
Կական «Ռեալ» է տեղափոխվել 2007թ. 70 միլիոն եվրո գումարի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Կական չի վայելում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունը, քանի որ մասնակցել է ընդամենը 11 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ: