Ֆուտբոլ

Խաբի Ալոնսոն վստահ է, որ Ռոնալդուն երջանիկ է «Ռեալ»-ում

1 րոպեի ընթերցում

Խաբի Ալոնսոն վստահ է, որ Ռոնալդուն երջանիկ է «Ռեալ»-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն «Սելտա»-ի հետ գավաթային հանդիպման նախօրեին հայտարարել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունից հետո իրեն լավ է զգում եւ չի տխրում այն բանի համար, որ ինքը չի արժանացել այդ մրցանակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Football Espana-ն, Ալոնսոն հայտարարել է, որ տեսել է Կրիշտանուին մրցանակաբաշխության, ինչպես նաեւ դրանից մեկ օր անց թիմի մարզման ժամանակ: «Վստահ եմ, որ Ռոնալդուն երջանիկ է «Ռեալ»-ում: Նա անկասկած զգում է մեր աջակցությունը»-ասել է նա:

«Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Մրցանակն արդեն չորրորդ տարին անընդմեջ բաժին է հասել արգենտինացի Լիոնել Մեսսիին, ինչը ռեկորդային ցուցանիշ է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Կրիշտիանու Ռոնալդուին ընդամենը մեկ անգամ է հաջողվել տիրել հեղինակավոր մրցանակին: Դա եղել է 2008թ., երբ ֆուտբոլիստը դեռեւս հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում