Սիրուշոն շնորհակալ է երկրպագուներից իր ծննդյան օրը յուրահատուկ դարձնելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն այսօր նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգչուհին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` ջերմ եւ լավ խոսքերի համար:«Ես գիշերվանից ստանում եմ զանգեր, նամակներ, նկարներ, տեսանյութեր: Շնորհակալ եմ իմ ծննդյան օրն այդքան յուրահատուկ դարձնելու համար»,- գրել է երգչուհին:
Սիրուշոն Հայաստանը ներկայացրել է տարբեր հեղինակավոր մրցույթ-փառատոններում, այդ թվում` «Եվրատեսիլում»:
Սիրուշոյի առաջին ալբոմը լույս է տեսել 1999 թվականին` «Սիրուշո» վերտառությամբ, իսկ երկրորդը՝ «Շերամ»-ը 2005 թվականին: Համերգներ է ունեցել Կանադայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Ռուսաստանում: Նա հեղինակել է մի շարք հայերեն եւ անգլերեն երգեր:
2012 թվականի դեկտեմբերին Սիրուշոն հանրության դատին է ներկայացրել իր լայն քննարկումների առիթ դարձած «Պռեգոմեշ» երգը: